搜索
热搜: music
门户 Culture Language view content

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա

2015-7-8 00:07| view publisher: amanda| views: 4357| wiki(57883.com) 0 : 0

description: Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա (ադրբ.՝ Azərbaycan Milli Elmlər Akademiyası), բարձրագույն պետական ինքնակառավարվո ...
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա (ադրբ.՝ Azərbaycan Milli Elmlər Akademiyası), բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն։ Նախագահությունը գտնվում է Բաքվում, ունի մասնաճյուղեր Գանձակ և Նախիջևան քաղաքներում։ Այն Ադրբեջանի հիմնական գիտական հաստատությունն է։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան միավորում է ակադեմիաիայի գործադիր և թղթակից, ինչպես նաև՝ արտասահմանցի անդամներին։ Այստեղ աշխատում են պատվավոր դոկտորներ, գիտական աշխատողներ, գիտահետազոտական, կրթական և սոցիալական ոլորտներում աշխատող մասնագետներ։

Պատմություն

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրվել է 1945 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ադրբեջանի մասնաճյուղի հիման վրա։ Վերջինս ունեցել է տասը տարվա կյանք՝ 1935-1945։

Ակադեմիան սկզբում տեղակայված էր Բաքվի պետական համալսարանում, ավելի ուշ կցվում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային։ 1945 թվականին ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ճանաչում է Ադրբեջանական ԽՍՀ ակադեմիայի առանձնացումը, երբ արդեն հիմնադրվել էին Վրացական ԽՍՀ (1941) և Հայկական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիաները (1943)։ Առաջին տարում այն ուներ 15 անդամ, որոնցից էին Ուզեիր Հաջիբեկովը և Սամադ Վուրգունը[1][2]։

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից և երկրի անկախության հռչակումից հետո Ադրբեջանական ԽՍՀ ԳԱԱ-ն վերանվանվել է Ադրբեջանական Հանրապետության Գիտությունների ակադեմիա[3]։ 2003 թվականից կոչվում է Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիա[4]։

Պրեզիդիումն այժմ տեղակայված է Բաքվի կենտրոնում՝ պատմական Իսմայիլիա պալատում՝ Իստիկլալիաթ (ադրբ.՝ Istiglaliyyat՝ անկախության) փողոցի վրա։
Ակադեմիայի նախագահներ

1945 թվականի մարտի 31-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի վերջին օրերին գումարվում է ակադեմիայի գործադիր անդամների առաջին ժողովը, և ակադեմիայի նախագահ է ընտրվում Միր Ասադուլլա Միր Ալեսքեր օղլի Միրքասիմովը։ Նրան հաջորդել են[5]՝
Ակիֆ Ալիզադե

    Յուսիֆ Հելդար օղլի Մամեդալիև (1947-1950), (1958-1961)
    Մուսա Միրզա օղլի Ալիև (1950-1958)
    Զահիդ Իսմայիլ օղլի Խալիլով (1961-1967)
    Ռուստամ Հաջիալի օղլի Իսմայիլով (1967-1970)
    Հասան Մամեդնագիր օղլի Աբդուլլաև (1970-1983)
    Էլդար Յունիս օղլի Սալաև (1983-1997)
    Ֆարամազ Ղազանֆար օղլի Մաքսուդով (1997-2001)
    Մահմուդ Քերիմ օղլի Քերիմով (2001-2013)
    Ակիֆ Աղամետի օղլի Ալիզադե(2013- )

2013 թվականի փետրվարի 20-ին պրեզիդիումը Ակադեմիայի նախագահի իրավասու է նշանակել ԳԱԱ փոխնախագահ, երկրաբանության ինստիտուտի տնօրեն Ակիֆ Ալիզադեն[6]։ Սույն թվականի ապրիլի 25-ին ակադեմիկոսը հաստատվում է Ակադեմիայի նախագահի պաշտոնում[7]։

Նոր նախագահի ընտրության պատճառը նախկին նախագահի՝ իշխանափոխության և հեղաշրջման դեմ մեղադրանք ներկայացնելն էր[8]։
Ստորաբաժանումներ

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան ունի 5 բաժին՝
Ինստիտուտ     Բաժին     Անվանակոչված է
Ֆիզիկայի ինստիտուտ     Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների     Հասան Աբդուլլաև (1918-1993), ծնունդով նախիջևանցի
Կիբեռնետիկայի ինստիտուտ     Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների     Աբդուսալամ Հուսեյնով (1939)
Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ     Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների     
Շամախիի աստղադիտարան     Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների     Նասր ալ-Դին Թուսի (1201-1274), ազգությամբ պարսիկ
Ռադիացիոն խնդիրների ինստիտուտ     Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների     
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների     Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների     
Նավթաքիմիական գործընթացների ինստիտուտ     Քիմիական գիտությունների բաժին     Յուսիֆ Մամեդալիև (1905-1961), ծնունդով նախիջևանցի
Քիմիական խնդիրների ինստիտուտ     Քիմիական գիտությունների բաժին     Մուռթուզա Նագիև (1908-1975), ծնունդով իրանցի
Քիմիական միացությունների ինստիտուտ     Քիմիական գիտությունների բաժին     
Պոլիմերային նյութերի ինստիտուտ     Քիմիական գիտությունների բաժին     
Նավթաքիմիական գործընթացների ինստիտուտի
փորձարարական գործարան     Քիմիական գիտությունների բաժին     
Երկրաբանության ինստիտուտ     Երկրաբանության բաժին     
Աշխարհագրության ինստիտուտ     Երկրաբանության բաժին     Հասան Ալիև (1907-1993), ծնունդով հայաստանցի
Պատմության ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     Աբբաս Բաքիխանով (1794-1847), ծնունդով բաքվեցի
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     
Տնտեսագիտության ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     
Փիլիսոփայության և քաղաքագիտության ինստիտոուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     
Արևելագիտության ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     Զիյա Բունիյաթով (1921-1997), ծնունդով թալիշստանցի
Մարդու իրավունքների գիտահետազոտական ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     
Գրականության ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     Նիզամի Գյանջևի (1141-1209), ազգությամբ պարսիկ
Լեզվաբանության ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     Իմադ ադ-Դին Նասիմի (1369-1417), ազգությամբ թուրքմեն
Ձեռագրերի ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     Մուհամմադ Ֆիզուլի (1494-1556), ազգությամբ թուրք
Ճարտարապետության և մշակույթի ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     
Ադրբեջանի պատմության թանգարան     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     
Ադրբեջանական գրականության թանգարան     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     Նիզամի Գյանջևի (1141-1209), ազգությամբ պարսիկ
Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     
Ազգագրության ինստիտուտ     Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին     
Բուսաբանության ինստիտուտ     Կենսաբանական գիտությունների բաժին     
Կենդանաբանության ինստիտուտ     Կենսաբանական գիտությունների բաժին     
Գենետիկ ռեսուրսների ինստիտուտ     Կենսաբանական գիտությունների բաժին     
Ֆիզիոլոգիայի ինստիտուտ     Կենսաբանական գիտությունների բաժին     Աբդուլլա Կարաև (1910-1968), ծագումով բաքվեցի
Հողագիտոության և ագրոքիմիայի ինստիտուտ     Կենսաբանական գիտությունների բաժին     
Միկրոկենսաբանության ինստիտուտ     Կենսաբանական գիտությունների բաժին     
Կենտրոնական բուսաբանական այգի     Կենսաբանական գիտությունների բաժին     
Մարդականի դենդրարիում     Կենսաբանական գիտությունների բաժին     
Գործունեություն և ծրագրեր

Երկրում գոյություն ունի «Ադրբեջանական Հանրապետության գիտության զարգացման ռազմավարությունը 2009-2015 թվականներին» և դրա իրականացման պետական ծրագիր։ Դրանք հաստատված են Իլհամ Ալիևի կողմից՝ 2009 թվականի մայիսի 4-ին[9]։ Ակիֆ Ալիզադեի կարծիքով, ադրբեջանական գիտությունը դեռ ԽՍՀՄ տարիներին մտնում էր առաջին հնգյակ[10]։ Մինչդեռ վիճակագրությունն այլ է. նույնիսկ Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը, հանդես է եկել ակադեմիայի քննադատությամբ[11]։
Ձեռագրերի ինստիտուտի շենքը Բաքվում

Ադրբեջանի ԳԱԱ աշխատակիցները չեն վարանում թշնամական քարոզչություն տարածել՝ հարևան երկրների հանդեպ։ 2013 թվականի մարտի 28-ին ակադեմիկոս Ադիլ Գարիբովը հանդես էր եկել Մեծամորում գործող Հայկական ԱԷԿ-ի շրջանում արհեստական երկրաշարժ ստեղծելու առաջարկով[12]։

Բացասական է արձագանքը նաև արտասահմանում։ Ադրբեջանի նկրտումները հատկապես նշանակալի են Իրանի հյուսիսային շրջանների՝ պատմական Ատրպատական նահանգ-պետության հանդեպ, ինչով զբաղվում է նաև ակադեմիայի պատմության և գրականության ինստիտուտները։ 2013 թվականի ապրիլի 30-ին Իրանի Թավրիզ քաղաքում ձերբակալվել էր ակադեմիկոս Խալիդ Խալիդը[13], ով մեղադրվում էր լրտեսության մեջ[14]։

2015 թվականի փետրվարին Ադրբեջանի պատմության ինստիտուտի աշխատակից Յաղուբ Մահմուդովը տարածքային պահանջներ է ներկայացրել հարևաններին՝ ժամանակակից Ադրբեջանը նշելով Հյուսիսային Ադրբեջան՝ ընդգծելու Իրանական Ատրպատականի բռնազավթվածությունը, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարածքը՝ ադրբեջանական պատմական հող[15]։
Իսմայիլիա պալատ (1908-1913)
այժմ՝ Ադրբեջանի ԳԱԱ Պրեզիդիումի շենք

2014 թվականի հուլիսին հաստատվել է «Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման կոնցեպցիան մինչև 2020 թվականը», որպեսզի պահպանվի ու մեծացվի երկրի գիտական պոտենցիալը[16]։ Այն մշակվում էր դեռ 2011 թվականի վերջից։[17]։ Նոր կոնցեպցիայի հիմքում ու շրջանակներում դրված է ֆիզիկայի, քիմիայի, նավթի ու նավթաքիմիայի, երկրաբանության, բիոտեխնոլոգիաների, մոլեկուլային գենետիկայի և այլ գիտությունների զարգացումը։ Դրա արդյունքում կարող է լինել կրճատում, և աշխատանքից հեռացվեն 2-3 հազար գիտնականներ։ Նախատեսված է իրենց տեղն աշխատանքի ընդունել արտասահմանցի, առաջին հերթին՝ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ։ Մեծ կարևորություն է տրվելու այն գիտնականներին, ում աշխատանքները հրատարակվում են այլալեզու հրատարակություններում։ Նրանք պետք է ակտիվություն ցուցաբերեն գրանտային մրցույթներում, միջազգային սիմպոզիումներում[18]։

2014 թվականից Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան զբաղվելու է ճշգրիտ տեղեկության, Ադրբեջանի ազգային շահերի ու արժեքների պահպանմամբ, զարգացմամբ և առաջընթացով՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի շրջանակներում[19]։ Այդ նպատակով ստեղծվել են վիքի-խմբեր[20]։

Սակայն միջազգային ցուցանիշներով ակադեմիան դեռ հեռու է ամենաբարձր հորիզոնականներից։ 2015 թվականի փետրվարի 20-ին ձեռագրերի ինստիտուտի աշխատակից, փիլիսոփայության դոկտոր Աքրամ Հասանովը հայտարարել էր, թե սուտ է գիտական այն պնդումը, որ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը[21]։
Բյուջե և ֆինանսավորում

2014 թվականի կտրվածքով Ադրբեջանի բյուջեն նախատեսել էր 147 միլիոն մանաթ (ընթացիկ դրամական կուրսով՝ 187 միլիոն ԱՄՆ դոլար)՝ գիտության զարգացման նպատակով[22]։ Այս ծախսերը չեն ներառում կրթության և այլ ֆոնդերը, հոդվածներ գրելու խրախուսումը, գիտահետազոտական նպատակներով արված փորձերը, գիտության և տեխնիկայի զարգացումը։
Գանձակի մասնաճյուղ

Վերջին տասը տարիներին գիտության համար արվող ներդրումները տասնապատկվել են[23] Համաշխարհային բանկի տվյալներով, գիտության վրա արված ծախսը կազմել է Ադրբեջանական Հանրապետության Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0.21%-ը[24]։

2011 թվականի մայիսի 1-ից ամենամսյա աշխատավարձերը, որոնք տրվում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի գործադիր անդամ դառնալու համար, գնահատվել են 1200 մանաթ, իսկ աշխատակից անդամների ամենամսյա աշխատավարձը՝ 850 մանաթ[25]։

2013 թվականի սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրացվել են պետական բյուջեով վարձատրվող աշխատակիցների, գիտաշխատողների, ԳԱԱ պրեզիդիումի և ապարատի, Գանձակի և Նախիջևանի մասնաճյուղերի գիտնականների աշխատավարձերը[26][27]։

Աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացվել էին նաև 2010 թվականին[28]։

About us|Jobs|Help|Disclaimer|Advertising services|Contact us|Sign in|Website map|Search|

GMT+8, 2015-9-11 20:13 , Processed in 0.150984 second(s), 16 queries .

57883.com service for you! X3.1

返回顶部